Ամբերդալիճը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, Բյուրականից մոտ 2,1 կմ հյուսիս-արևմուտք, Արագած լեռան հարավարևմտյան մերձկատարային սարավանդին՝ ծովի մակերևույթից 3110 մ բարձրության վրա։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում (ցանկում ներառվել է 2008 թ.-ից)։ Այն Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկն է։
Լճի մակերեսը 17 հա է, խորությունը՝ 1,7 մ, երկարությունը՝ 0,15 կմ, ջրի ծավալը՝ 11700 մ, լայնությունը՝ 148 մ: Անհոսք լիճ է, սնումը ձնաանձրևային է։ Ձմռանը ամբողջությամբ սառցակալում է։ Լճի ջուրը մաքուր է և անուշահամ։ Լճի ափին է գտնվում Նոր Ամբերդի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը։ Տարվա մեծ մասը լճափնյա տարածքը պատված է ձնով: