Անգեղակոթի ջրամբարը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Որոտան գետի վրա։ Շահագործման է հանձնվել 1977 թվականին։ Ջրամբարը կառուցվել է Որոտանի հիդրոհամալիրի շահագործման համար և մտնում է Որոտանի կասկադի մեջ։ Մակերեսը 0, 54 կմ² է, ջրատարողությունը՝ 3.4 մլն մ³, օգտակարը՝ 0,55 մլն խմ։ Պատվարը բետոնախճաքարային է, երկարությունը՝ 70 մ, բարձրությունը՝ 29.4 մ։
Անգեղակոթի ջրամբարից Տոլորսի ջրամբար հոսող Որոտանի մեջ բաց թողնվող ջրերը կարգավորվում են հատակային ջրթող կառուցվածքով (ջրթողքը՝ 2, 9 մ³/վ)։ Ջրամբարն օգտագործվում է էներգետիկ և ոռոգման նպատակներով: