Արքայական կամ Թագավորական լիճը գտնվում է Շիրակի մարզի Մանթաշ գետի վերին հոսանքում, Արագած լեռնազանգվածի Արքայից լեռան հարավարևմտյան լանջին, Նահապետավան գյուղից 12,5 կմ հարավ-արևելք՝ ծովի մակարդակից 3050 մ բարձրության վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում (ներառվել է ցանկում 2008 թ.-ից): Լճի մակերեսը 1 հեկտար է։