Աստղիկի ջրվեժը  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող 4 ջրվեժներից մեկն է, որը ժողովուրդն անվանել է հին հեթանոսական աստվածուհու անունով: Վահագնի և Աստղիկի ջրվեժները միմյանց հետ դիցաբանորեն կապված են. հեթանոսական պանթեում Աստղիկը գեղեցկության ու պտղաբերության աստվածուհին էր՝ կրակի և պատերազմի աստված Վիշապաքաղ Վահագնի կինը:

 

Աստղիկի ջրվեժ հասնում ենք ամենագնացով, այնուհետև ոտքով (քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ  5 կմ է,  քայլարշավը միջին բարդության է):