Աստղկան լիճը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի հյուսիսային լանջին, Դաշտակիջուր գետի աջ ափին, Մեծ Մանթաշ գյուղից 15 կմ հարավ-արևելք՝ ծովի մակերևույթից 3116 մ բարձրության վրա: Լճի մակերեսը 1,04 հա է։
Այն Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկն է։ Տարվա մեծ մասը լճափնյա տարածքը պատված է ձնով:
Աստղկան լիճ տանող ճանապարհն անցնում է ալպիական գոտիներով և Արագածի Հյուսիսային պատի տեսարանով։
Աստղկան լիճ կարելի է հասնել հետևյալ կերպ՝ սկզբից Գեղաձորից մինչև Ռապի լիճ հասնել բեռնատարով կամ ամենագնացով, այնուհետև քայլարշավով հասնել Աստղկան լիճ: