Այգեձորի ջրամբարը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում՝ Այգեձոր գետի վրա։ Շահագործման է հանձնվել 1975 թ.-ին։ Մակերեսը 0,27 կմ² է, ջրատարողությունը՝ 4 մլն մ³, օգտակարը՝ 3,7 մլն մ³։ Ջրամբարն օգտագործվում է ոռոգման նպատակով, ոռոգում է Այգեձոր, Մոսեսգեղ, Չորաթան գյուղերի հողատարածքները։ Ունի սեզոնային կարգավորում։ Պատվարը հողային է՝ ավազակավային երեսապատումով, երկարությունը՝ 260 մ, առավելագույն բարձրությունը՝ 36 մ։ Ջուրը բաց է թողնվում խորքային ձագարաձև ջրընդունիչի միջոցով։