Ազատի ջրամբարը գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Ազատ գետի միջին հոսանքում, Լանջազատ գյուղի մոտ։ Ջրամբարը կառուցվել է 1976 թ.-ին։ Մակերեսը 2,85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 մլն մ3։ Ջրամբարի առավելագույն խորությունը 72.4 մ է։ Սնվում է նաև աղբյուրներից։ Ջրամբարը օգտագործվում է ոռոգման նպատակով: Ազատի ջրամբարի տարածքը բավականին գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին և գրավիչ զբոսաշրջիկների համար: