Բահրեյնի Թագավորությունը գտնվում է Պարսից ծոցի արևմտյան ափերի մոտ, ավելի քան 30 կղզիներից բաղկացած Բահրեյն արշիպելագում: Բահրեյնը ամենափոքր արաբական պետությունն է (778 կմ²) և Բահրեյն արշիպելագի ամենամեծ կղզին:  Բահրեյնի մայրաքաղաքը Մանաման է։

             Բահրեյնը գտնվում է արևադարձային կլիմայական գոտում (տաք ձմեռ, շոգ ամառ,  տեղումների ցածր մակարդակ, օդի բարձր խոնավություն Հունվարին, որը Բահրեյնում տարվա ամենացուրտ ամիսն է, ջերմաստիճանը տատանվում է 16-17°C սահմաններում, հուլիս-օգոստոս ամիսներին՝ գերազանցում է 40 °C: Այստեղ փոշեմրրիկները հաճախակի երևույթ  են:

            Բահրեյնը սահմանադրական միապետություն է։ Թագավորության բնակիչների մեծ մասը դավանում է իսլամ։ Երկրի օրենսդրության մեջ գոյակցում են շարիաթի նորմերն ու աշխարհիկ սկզբունքները, ինչի շնորհիվ Բահրեյնը կարելի է համարել մերձարևելյան տարածաշրջանի ամենահանդուրժող իսլամական երկիրը:

            Բահրեյնի բնակիչները խոսում են արաբերեն, բայց երկրում լայնորեն կիրառվում է նաև  անգլերենը:

             Բահրեյնի դրամական միավորը բահրեյնյան դինարն է (BHD), որն օգտագործվում է ամենուրեք՝ և խոշոր առևտրի կենտրոններում, և կրպակներում: Բահրեյնում որպես դրամական միավոր է կիրառվում նաև ֆիլսը:  1000 ֆիլսը հավասար է մեկ բահրեյնյան դինարի։

            Բահրեյնում համատեղվում են արաբական կենցաղը, արտասովոր բնությունը և ուրույն ճարտարապետությունը: Պատմության սիրահարները այստեղ կգտնեն հին քաղաքակրթությունների (մ.թ.ա. V-IV դ.) հետքեր, դայվինգով զբաղվողներին սպասում են բազմատեսակ ձկներով և ծովախեցգետիններով բուստախութեր: Բահրեյնն ունի նաև բոլոր պայմանները ծովափնյա հանգստի, շոփինգի և գաստրոտուրերի կազմակերպման համար:

            Բահրեյնի վիզայի արժեքը 70 ԱՄՆ դոլար է, որը ձևակերպվում է առցանց: