Բողաքարի ջրվեժը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Զանգեզուրի լեռների արևելյան լանջերին՝ «Բողաքար» արգելավայրում: Արգելավայրը կազմավորվել է 1989-ին, ունի 2728 հա տարածք, գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի լանջերին՝ 1400-2100 մ բարձրության վրա։ Ստեղծվել է՝ բուսական աշխարհի ու կենդական աշխարհի էնդեմիկ և հազվագյուտ տեսակների պահպանության նպատակով։ Դեպի Բողաքարի ջրվեժ կարելի է հասնել մեքենայով կամ ոտքով: Քայլարշավի ընդհանուր երկարությունը 15 կմ է: