Դավիթ Բեկի ջրամբարը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում՝ Նոր Առաջաձոր գյուղի մոտակայքում: Այստեղով է անցնում Գորիս-Կապան ճանապարհը։  Դավիդ Բեկ գյուղից մինչև Աղվանի գյուղ ընկած տարածքը կոչվում է նաև Չայզամի կամ Գետին արտ: Դավիթ Բեկի ջրամբարն ունի մեկ այլ անվանում՝  Չայզամի: Ջրամբարի ընդհանուր ծավալը 3,2 մլն խմ է, օգտակարը` 2,85 մլն խմ: Ջրամբարը կառուցվել է  ոռոգման նպատակով, ջրամբարի ջրերով են ոռոգվում Դավիթ Բեկի, Խոտանանի և Տանձավերի տարածքները:

 

Մոտակայքում գտնվող Խոտանան-Տանձավերի անտառները պատկանում են ռեկրեացիոն ռեսուրսների թվին: Մոտակայքում կան հնագիտական, պատմական նշանակություն ունեցող բնակատեղիներ, այդ թվում հին ամրոցի ավերակներ, դամբարանադաշտ, վաղ միջնադարյան և միջնադարյան եկեղեցիներ, գյուղատեղի։