Դուբայի ամենահին թաղամասը 💙 ⠀🤍
⠀ ⠀
Բաստակիան կամ Ալ Ֆահիդին Դուբայի պատմական թաղամասն է 🇦🇪 նեղ փողոցներով և հին տներով, որոնք կառուցվել են իրանցի առևտրականների կողմից 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Այժմ տներում տեղակայված են հյուրանոցներ, հուշանվերների խանութներ, թանգարաններ, պատկերասրահներ, ռեստորաններ և սրճարաններ: ⠀
⠀ ⠀
Թաղամասը հրաշքով է փրկվել ժամանակակից շենքերով քաղաքի կառուցումից:
Անցյալ դարի 80-ականներին Դուբայի իշխանությունները ցանկանում էին քանդել հին թաղամասը և դրա փոխարեն երկնաքերեր կառուցել, սակայն դրա պաշտպանությանը եկան քաղաքացիներն ու տեղացի ճարտարապետները։
Ճարտարապետ Ռայներ Օթերի խնդրանքով արքայազն Չարլզը (այժմ՝ թագավոր Չարլզ III) ժամանել է Դուբայ և այցելել Բաստակիա։ Նրա շնորհիվ քաղաքային իշխանությունը հրաժարվեցին քանդել ճարտարապետական հուշարձանները, և այժմ ժամանակակից երկնաքերեր են երևում նեղ փողոցների և հին տների հետևում 🏙 ⠀
⠀ ⠀
Բացի նեղ փողոցներից, հին տներից և հուշանվերների խանութներից,այստեղ դուք կարող եք տեսնել Ալ Ֆահիդի ամրոցը, Մեծ մզկիթը, Շիվա տաճարը, այցելել Սուրճի թանգարան և Պատրանքների թանգարան։
Ինչպե՞ս հասնել այնտեղ⠀
🚇 մետրոյի Sharaf DG կայարանից մինչև հին թաղամաս ~ 15 րոպե ոտքով;
Al Ghubaiba կայարանից ~ 20 րոպե քայլելով