Եղնալիճ և Կուրաղբյուր լճերը գտնվում են Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի հյուսիսարևելյան լանջին՝ իրարից 230 մ հեռավորության վրա։ Կուրաղբյուրը գտնվում է ծովի մակերևույթից 2995 մ բարձրության վրա, իսկ Եղնալիճը՝ 3016 մ։ Տարվա մեծ մասը լճափնյա տարածքը պատված է ձնով: Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից են։