Գեղարոտի ջրվեժը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի,  Արագած գյուղից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ Արագածի լանջին, Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Ձմեռը ջրվեժը սառում է, իսկ ամռանը այն գահավիժում է մոտ մոտ 17 մետր բարձրությունից: Ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում: 

Գեղարոտի ճանապարհին` ծովի մակերևույթից 2190 մ բարձրության վրա գտնվում է Կոմիտաս վարդապետի լեգենդար քարը և «լույս աղբյուրի» բուժիչ և անմահական ջուրը: 

Գեղարոտի ջրվեժ կարելի է հասնել հետևյալ կերպ՝

 

  • ամենագնացով կամ բեռնատարով (11 կմ դժվարանցանելի ճանապարհ) +  մոտ 500 մ քայլարշավ կամ
  • 22 կմ (երկկողմանի) քայլարշավ (միջին բարդության)