Գնդեվազի ջրամբարը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում: Ջրամբարի  ընդհանուր ծավալը 0,38 մլն խմ է, օգտակարը՝ 0,372 մլն խմ:

 

Ի սկզբանե նախատեսված է եղել Գնդեվազի ջրամբարը ջրամատակարարել Գնդեվազի չգործող ջրանցքով: Ներկայումս ջրամբարը լցված է բնական հոսքաջրերով, որոնք գոյացել են նախկինում Գնդեվազի ջրամբարը ջրանցքի հետ կապող անմիջապես հարավ-արևելյան կողմում գտնվող դերիվացիոն ջրանցքից: Որոտանից ձգվող խմելու ջրի ջրամատակարարման խողովակը Գնդեվազի ջրանցքի երկայնքով հյուսիսում անցնում է ջրամբարի մոտակայքով: Ջրամբարն օգտագործվում է պատվարից ներքև ընկած գյուղատնտեսական տարածքների ոռոգման համար: Ոռոգումը կատարվում է ջրամբարից դեպի ներքև տեղակայված կիրճի բնական ջրանցքներ ջրի բացթողումների միջոցով: