Հացաշենի ջրամբարը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Հացաշեն գյուղում: Ջրամբարի կառուցումը հնարավորություն է տվել ոռոգելի դարձնել եւ նպատակային օգտագործել տնամերձ հողամասերը: Ջրամբարի ընդհանուր ծավալը 1,11 մլն խմ է, օգտակարը՝ 1,1 մլն խմ, հայելու մակերեսը՝ 30 հա: