Հախումի ջրամբարը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Հախում գետի վրա, Պառավաքար գյուղի մոտ՝ 670 մ բարձրության վրա։ Ջրամբարը շահագործման է հանձնվել 1985 թ.-ին՝ գետի հոսքը կանոնավորելու և ոռոգման նպատակով։ Մակերեսը 0, 84 կմ2 է, միջին խորությունը՝ 15 մ, ջրատարողությունը՝ 12 մլն խմ, օգտակարը՝ 11 մլն խմ։ Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, երկարարությունը՝ 652 մ, առավելագույն բարձրությունը՝ 46 մ։ Ջուրը բաց է թողնվում Հախումի ջրհան կայանի միջոցով։