Հալավարի ջրամբարը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Մելիք գյուղում, Ծաղկահովիտ գյուղից 8 կմ արևելք, Հալավար գետի վրա՝ մոտ 2030 մ բարձրության վրա։ 

 

Ջրամբարը շահագործման է հանձնվել 1981 թ.-ին։ Մակերեսը 0,46 կմ2 է, միջին խորությունը՝ 8 մ,  ընդհանուր ծավալը՝ 5,5 մլն խմ, օգտակարը՝ 5,3 մլն խմ, հայելու մակերեսը՝ 59 հա։ Հոսքի կարգավորումը սեզոնային է։ Պատվարը հողային է՝ ավագակավային միջուկով, երկարությունը՝ 255 մ, առավելագույն բարձրությունը՝ 32 մ։ Ջրամբարի ջուրը բաց է թողնվում մետաղական խողովակաշարի միջոցով։ Ջրամբարը կառուցվել է ոռոգման նպատակով և հնարավորություն ունի ոռոգելու Ապարանի տարածաշրջանի մի շարք համայնքների տարածքները: Ոռոգվող հողատարածություններն ավելի բարձր են, և պատվարի մոտ կառուցված է ջրհան կայան։ Ջրամբարի թասի երկրաբանական անբարենպաստ պայմանների պատճառով տեղի է ունենում ջրի զգալի կորուստ։