Հրազդանի ջրամբարը (Աղբյուրակի կամ Աղփարայի ջրամբար) գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, Հրազդան գետի վրա, Հրազդան քաղաքի տարածքում։ Ջրամբարը շահագործման է հանձնվել 1953 թ.-ին, մակերեսը 1,7 կմ² է, ջրատարողությունը՝ 5,6 մլն մ³, օգտակարը՝ 4,1 մլն մ³։ Ջրամբարն օգտագործվում է էներգետիկ նպատակներով, սնվում է Հրազդան և Մարմարիկ գետերից։ Աղբյուրակի ջրամբարը մտնում է Սևան-Հրազդան կասկադի մեջ. Արգելի գլխամասային և Արգելի ՀԷԿ-ի կարգավորիչ ջրամբարն է։ Պատվարը քարալիցքային է, երկարությունը՝ 117 մ, առավելագույն բարձրությունը՝ 14,5 մ։ Ձմռանը ջրամբարը սառցակալում է։ Տեղացիները ջրամբարն անվանում են նաև Ծովինար:
Ջրամբարի ափին կանգնած է «Կեցցե կապույտ ու ջինջ երկինքը» արձանը, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի հաղթանակի 40-ամյակին: Արձանի հեղինակը քանդակագործ Խաչատուր Հակոբյանն է: Որոշ փաստաթղթերում կարելի է հանդիպել նաև «Փարվանա» անվանումը: