«Հորսի լիճ» ջրամբարը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում, Հորս գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Քարկատարի լեռներում՝ ծովի մակերևույթից 2090 մ բարձրության վրա։ Քարկատարի լեռներով շրջապատված ջրամբարը ձմռանը սառչում է:  Ջրամբարի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: Լիճը հարուստ է ձկներով, կարելի է նաև ձկնորսությամբ զբաղվել։