Հորթախեղդ լիճը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի արևելյան լանջին, Գեղաձոր գյուղից 13 կմ հարավ-արևելք՝ ծովի մակերևույթից 3317 մ. բարձրության վրա: Լճի մակերեսը 1,2 հա է: Տարվա մեծ մասը լճափնյա տարածքը պատված է ձնով: Այն Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկն է։