Ջաջուռի ջրամբարը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Ջաջուռ գյուղում: Ջրամբարի ընդհանուր ծավալը 0,22 մլն խմ է, օգտակարը՝ 0,22 մլն խմ: Կառուցվել է ոռոգման նպատակով: 2004 թ-ին ջրամբարը վերականգնվել է: Վերացվել է պատվարի վթարային հատվածը, իրականացվել են հիմքի մաքրման և պաշտպանիչ շերտի ամրացման աշխատանքներ, որոնց շնորհիվ ջրամբարի օգտագործման ծավալը դարձել է 280 հզ. խմ՝ շուրջ երեք անգամ ավելի, քան նախկինում էր: Ի տարբերություն մյուս ջրամբարների, Ջաջուռի ջրամբարն ունի սելավատարների ելքեր, որոնք ապահովում են մոտակա համայնքների անվտանգությունը: