Ջիլի լճի ջրամբարը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում: Ջրամբարի ընդհանուր ծավալը 0,5 մլն խմ է, օգտակարը՝ 0,45 մլն խմ: Կառուցվել էր Գորիսի տարածաշրջանի հեռագնաց արոտավայրերը ոռոգելու նպատակով: «Ջիլի լճի ջրամբար» ոռոգման համակարգը, որն ավելի քան 20 տարի չշահագործվելու պատճառով (1990 թ-ից) հայտնվել էր անմխիթար վիճակում, ՀՀ կառավարության որոշմամբ` նվիրաբերվել է Սյունիքի մարզի Վերիշեն համայնքին` իր նպատակային նշանակությանը մինչև վերջ ծառայեցնելու պայմանով: