Ջրափիի քարավանատունը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Ջրափի գյուղի տարածքում և վկայությունն է այն բանի, որ Հին Հայաստանը ունեցել է կարևոր տնտեսաաշխարհագրական նշանակություն ու առևտրային կարևոր հանգույց է եղել: Քարավանատները միջնադարյան Հայաստանում կառուցվել են բանուկ ճանապարհների խաչմերուկներում: Քարավանատների կառուցումը դեռ Արշակունիների կառավարման շրջանում արդեն իսկ լայն տարածում է ստացել, բայց դրանց հասուն ճարտարապետական ձևերը պատկանում են զարգացած միջնադարին` 12-14րդ դարերին: Ջրափիի քարավանատունը 11-12րդ դարերի սև սրբատաշ տուֆից կառուցված, հյուսիսից հարավ ձգվող ընդարձակ համալիր է: Այն պատկանում  է եռանավ դահլիճ տիպին, որի պահպանված մասն ունի 31մ երկարություն և մոտ 13մ լայնություն: Երկու շարքով տղադրված ութական կամարակապ մույթերը դահլիճը բաժանում են երեք նավի: Քարավանատունը ծառայել է որպես իջևան Վրաստանից Հին Հայաստանի մայրաքաղաք Անի և հյուսիսային գավառներ այցելող ճանապարհորդների ու առևտրականների համար: