Կապուտջուղ ջրվեժը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից 3 կմ արևմուտք՝ Կապուտջուղ գետակի վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում  (ներառվել է ցանկում 2008 թվականից):