Կաքավաձորի ջրամբարը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, Թալինից 15 կմ արևելք՝ մոտ 2000 մ բարձրության վրա: 

 

Շահագործման է հանձնվել 1986 թվականին։ Սնվում է Թալիշ գետի կարգավորված ջրհոսքից։ Մակերեսը 0, 14 կմ2 է, ջրատարողությունը՝ 1 մլն մ3, օգտակարը՝ 0, 95 մլն մ Հոսքի կարգավորումը սեզոնային է։ Պատվարը քարալիցքային է՝ երկաթբետոնե երեսապատումով, երկարությունը՝ 130 մ, բարձրությունը՝ 35 մ։ Ջրամբարից ջուրը բաց է թողնվում աշտարակային ջրընդունիչի և խողովակաշարի միջոցով, ջրթողքը 0, 34 մ3/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։