Կարմիր Կատար լեռան խառնարանային լիճը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Գեղամա լեռների վրա, փոքր Աժդահակի գագաթից 1.8 կմ հյուսիս՝ ծովի մակարդակից 2700 մ բարձրության վրա: Վերջին տարիների ընթացքում Կատար լեռան խառնարանային լիճն օգտագործվել է ոռոգման և այլ կենցաղային նպատակներով, ինչի հետևանքով լճի մակերեսը զգալիորեն պակասել է, և լիճը կիսով չափ դատարկվել: Մինչ օրս լճին հասցված վնասը նույնիսկ գարնան ձնհալից հետո չի վերականգնվել։
Լուսանկարը՝ Վահե Մարտիրոսյանի