Խաչաղբյուրի կամ Լաստիվերի ջրվեժը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետի վրա, Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորության վրա, Լաստիվերի մոտ: Դեպի ջրվեժ կարելի է հասնել ոտքով: Քայլարշավը միջին բարդության է, ընդհանուր երկարությունը՝ մոտ 6 կմ:
Դեպի ջրվեժ տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ վայրերով և փարթամ բուսականությամբ հարուստ անտառներով:
Լուսանկարը՝ Վահե Սարուխանյանի