Խուրջին (Խրջուն) լիճը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Մեղրու լեռների հարավային լանջին, Լիճք գյուղից 9 կմ արևմուտք՝ ծովի մակերևույթից 3577 մ բարձրության վրա: Այստեղ 2 լիճ կա, որոնցից մեկը Կապտաչն է կամ ինչպես տեղացիներն են լիճը կոչում՝ Կապույտ լիճը կամ Սրտները (քանի որ վերևից նայելիս սրտի տեսք ունի), մյուսը, մոտ 600 մ հարավ՝ Խուրջին լիճն է: Խուրջին լճի մակերեսը 1,2 հա է:
Լիճը շրջապատված է Զանգեզուրի լեռնաշղթայով, որը ձգվում է Վարդենիսի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների հանգուցվելու կետից (Քեթի լեռ) մինչև Արաքս գետի Մեղրու կիրճը։ Երկարությունը շուրջ 130 կմ է։ Գազանալիճը, Կապուտանը, Ծակքարը և Կապտաչ լճերը նույնպես գտնվում են Զանգեզուրի լեռների կատարային մասում:
Այդ տարածքում է գտնվում Զանգեզուրի արգելավայրը: Աարգելավայրը հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք, որը հիմնադրվել է 2009 թ.: Արգելավայրի տարածքը 17 368,77 հա է, գտնվում է ծովի մակերևույթից 2600—3904 մ բարձրության վրա։ Աարգելավայրը ստեղծվել է մարգագետնատափաստանային, ենթալպյան և ալպյան էկոհամակարգերի պահպանության նպատակով։
Տարածքում կարելի է զարգացնել էկոզբոսաշրջություն, որի համար խոչընդոտ են հանդիսանում սահմանամերձ գոտի լինելու հանգամանքը և հանքային արդյունաբերությունը: