Լիճքի ջրվեժների մի խումբը գտնվում ենք ՀՀ Սյունիքի մարզում, Լիճք գյուղից 2 կմ հեռավորության վրա, Զվար գյուղատեղիի միջով հոսող Զվարագետի վրա։

Ջրվեժների հոսող ջուրը բավականին մաքուր է և պիտանի նույնիսկ խմելու համար։ Բոլոր ջրվեժների տակ գոյացած են բնական լողավազաններ, որտեղ կարելի է հանգիստ լողալ: 

 Ջրվեժների մյուս խումբը գտնվում է Մեղրի գետի վրա, որը հոսում է Լիճք գյուղի միջով: Այս ջրվեժները իրենցից ներկայացնում են կիրճի մեջ իրար վրա թափվող բացառիկ ջրվեժների կասկադ:

Մյուս ջրվեժները, որոնք նույնպես գտնվում են Մեղրի գետի վրա, ձգվում են ջրվեժների կասկադից գետի հունով դեպի վեր՝ հասնելով մինչև անտառի վերջ։

 

Դեպի Լիճքի կասկադային ջրվեժները կարելի է հասնել որքով (քայլարշավը մատ 2 կմ է):

Լուսանկարը՝ Վիլեն Աղագուլյանի