Արկածասերնե՜ր, հավաքվե՜ք.

Եթե Բաթումիում եք ու արդեն հասցրել եք ձանձրանալ, սիրուն անկյուն ենք բերել 😘

Մախունցեթիի ջրվեժը Վրաստանի ամենահայտնի ջրվեժներից է։  Այն գտնվում է Աջարիայում՝ Մախունցեթի գյուղում։  Բաթումիից 15 կմ հեռավորության  վրա` մայրուղուն շատ մոտ։ 

Ջրվեժը թաքնված է ժայռերի խորքում և համարվում է Աջարիայի ամենաբարձր ջրվեժներից մեկը՝ 48 մետր բարձրությամբ: 

Այստեղ է գտնվում վրաց կին առաջնորդ Թամար թագուհու անունը կրող կամուրջը ։

Սա հպարտություն է տեղի բնակիչների համար, ովքեր կարծում են, որ ջրերում լողանալն ունի երիտասարդացնող ազդեցություն:

Ջրվեժ կարելի է գնալ գրեթե ողջ տարին. շուրջը կա պիկնիկի հարմար երանելի միջավայր 😉😉

 

հետաքրքիր փաստեր Բաթումի    հետաքրքիր է իմանալ  ուր գնալ Բաթումիում