Մանթաշի ջրամբարը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Մանթաշ գետի վրա, Արագածի լանջին՝ 2550 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1967 թ.-ին, վերակառուցվել 1973 թ.-ին: Մակերեսը 0,79 կմ2 է, առավելագույն խորությունը՝ 25 մ, ջրատարողությունը՝ 8,2 մլն մ3, օգտակարը՝ 7,9 մլն մ3։ Սնումը խառն է, հոսքի կարգավորումը՝ սեզոնային։ Պատվարը քարալիցքային է՝ երկաթբետոնե պաստառով, երկարությունը՝ 407 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։ Ջուրը բաց է թողնվում աշտարակային տիպի ոռոգող ջրթողի միջոցով։ Ջրերն օգտագործվում են Արթիկի ու մերձակա գյուղերի հողատարածքների ոռոգման նպատակներով։

 

Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի