Մասրուցի ջրվեժը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Մասրուց գետի վրա։ Մասրուց գետակը սկիզբ է առնում Մեղրու լեռնաշղթայի լանջերից և աջից միանում Ծավ գետին, որի երկարությունը 12 կմ է։ Տեղացիները ջրվեժին Չռչռ են ասում։ Մասրուցի ջրվեժը հայտնի է նաև Ծավի ջրվեժ և Մազրայի ջրվեժ անվամբ։
Լուսանկարը՝ Վիլեն Աղագուլյանի