Միջնադարյան Հայաստանի եկեղեկան ճարտարապետության գողտրիկ նմուշներից մեկը` Մաթոսավանքը, կառուցվել է 1205 թ.-ին և գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 5 կմ դեպի արևմուտք` Դիլիջան Ազգային պարկի տարածքում:  Համալիրը բաղկացած է միմյանց կից փոքր եկեղեցիներից, գավթից ու գրատնից:  Առաջին եկեղեցին  կիսամշակ փոքր քարերով, թաղակապ ծածկով փոքր շինություն է, մուտքը` արևմտյան կողմից: Մուտքի բարավորի քարին կա շինարարական արձանագրություն:

 

Արևմուտքից եկեղեցուն կից է քառակուսի հատակագծով, ներսից կրաշաղախով պատված գավիթը:  Գրատունը հյուսիսային կողմից հաղորդակից է գավթին, որը  նույնպես թաղակապ շինություն է:  Համալիրի մեջ է մտնում նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Ավագ Զաքարյանը` Իվանե Զաքարյանի որդին 1247թ.: Այժմ Մաթոսավանքը խոնարհված է: Նախկինում վանքը կոչել են նաև Պղնձահանք կամ Պղնձահանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի: