Մտիրալա ազգային պարկը (մակերեսը՝ 15,8 հազ հեկտար) գտնվում է Աջարիայում (Վրաստան), Բաթումի քաղաքից 30 կմ, Չակվի գյուղից 15 կմ և Քոբուլեթի քաղաքից 30 կմ հեռավորության վրա։ Պարկի անվանումը կապված է պարկի տարածքում գտնվող Մտիրալա լեռան հետ, որը Բաթումիի շրջակայքում գտնվող ամենաբարձր լեռն է (1335 մ)։ «Մտիրալա» անվանումը վրացերենից թարգմանաբար նշանակում է «լացող». դա պայմանավորված  է նրանով, որ ազգային պարկի տարածքը հանդիսանում է Վրաստանի ամենախոնավ վայրը: Հաճախակի տեղումները և բարձր խոնավությունը հանգեցրել են Մտիրալա ազգային պարկի տարածքում յուրահատուկ միկրոկլիմայի ձևավորմանը:  

            Խոնավ կլիման և պարկում բազմաթիվ ջրամբարների ու գետերի առկայությունը բարենպաստ պայմաններ են ստեղծել բուսական և կենդանական աշխարհի բազմազանության ձևավորման համար: Արգելոցում կարելի է հանդիպել հազվագյուտ կենդանիների (ընձառյուծ, կովկասյան ճագարամուկ, քարայծ և ուր.): Ինչ վերաբերում է ծառատեսակներին և թփերին, ապա այստեղ տարածված են վրացական կաղնին, հաճարենին, ընկուզենին, բույսերից՝  վայրի սխտորն ու զաֆրանը:

            Մտիրալան առաջարկում է զբոսաշրջիկներին բազմաթիվ երթուղիներ, ներառյալ տուրեր դեպի ջրվեժ, լիճ, լեռան գագաթ:

             Ազգային պարկի տարածքում առկա է նաև պարանային պարկ: