Ներքին Սասունաշենի ջրամբարը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում, Ներքին Սասնաշեն գյուղի մոտ՝ 1770 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1963 թ.-ին։ Մակերեսը 0,18 կմ² է, միջին խորությունը՝ 6,5 մ, ջրատարողությունը՝ 1,15 մլն մ³, օգտակարը՝ 0,78 մլն մ³։ Սնումը հիմնականում հալոցքային և անձրևային է։ Հոսքի կարգավորումը սեզոնային է։ Պատվարը քարալիցքային է, առավելագույն բարձրությունը՝ 20 մ, երկարությունը՝ 150 մ։ Ջրթողքը 0,97 մ³/վ է։ Ջևամբարը կառուցվել է ոռոգման նպատակով: