Թունիս
Տուրիստական սեզոնի այս տարվա թրենդը Թունիսն է։ Տուրփաթեթի արժեքը տատանվում է Եգիպտոսի և Հունաստանի գների միջև։ Թունիսը պետք է տեսնել գոնե մեկ անգամ :
Երկրի մասին
🔶️ Թունիսի Հանրապետություն՝ պետություն Հյուսիսային Աֆրիկայում։ Հյուսիսից և արևելքից ողողվում է Միջերկրական ծովով։ Սահմանակից է Ալժիրին և Լիբիային։ Տարածությունը 163, 6 հզ կմ² է, բնակչությունը՝ 11 565 204 մարդ: Մայրաքաղաքը՝ Թունիս։
🔶️Վարչականորեն բաժանվում է 18 գովերնորատի (նահանգի)՝ Բեջա, Բիզերատա, Դաբես, Գաֆսա, Ջենդուբա (Սուկ Էլ-Արբա), Կայրուան, Կասերին, Մահդիա, Մեդենին, Մոնաստիր, Նաբուլ (Նաբել), Կամուդա, Սիլիանա, Սուս, Սֆաքս, Թունիս, Թունիս-Հարավային, Էլ Կեֆ
🔶️ Թունիսի տեղում է գտնվել պատմական Կարթագեն պետությունը, Հռոմի անհաշտ ախոյանը: Կարթագենցի էր Հին աշխարհի նշանավոր զորավար Հաննիբալը:
🔶️ Թունիսը ինչպես հյուսիսաֆրիկյան գրեթե բոլոր երկրները , նախկինում եղել է Ֆրանսիայի գաղութը անկախություն է ստացել միայն 1957թ.:
🔶️ 16- րդ դարի ընթացքում մի կարճ ժամանակահատված Թունիսը գտնվում էր Իսպանիայի գերիշխանության տակ։ 1574թ. սկսած այն ընկավ Օսմանյան կայսրության ազդեցության տակ մինչև 1883թ .:
🔶️ Երկրի պետական լեզուն արաբերենն է սակայն շատ տարածված է , նաև ֆրանսերենը։ Թունիսի բնակչության ճնշող մեծամասնությունը` մոտ 98%֊ը իսլամի հետևորդ է. Մայրաքաղաքը` Թունիսը, որտեղ ապրում է մոտ 1.2մլն մարդ :
🔶️Թունիսի բնիկ ժողովրդի` բերբերների մոտ տարածված է մի հետաքրքիր սովորույթ` դաջվածքներով զարդարել դեմքը, ընդ որում, յուրաքանչյուր տոհմ ունի իրեն բնորոշ պատկերները, որոնց շնորհիվ կարելի է դատել մարդու ծագման մասին :
🔶️Թունիսի քաղաքներից մեկը` Կայրուանը, հոգևոր նշանակություն ունի մահմեդականների համար այն երկրի նախկին մայրաքաղաքն է։ «Կայրուան» անունը թարգմանաբար նշանակում է տեղ, որտեղ «ստեղծվում է զենք » :
🔶️Թունիսում հետաքրքիր օրենք կա. տղամարդկանց արգելվում է մորուք պահել։ Կանայք զարդարում են իրենց ձեռքերը հինայով :
🔶️ Թունիսում երկնաքերներ չկան. երկրի ամենաբարձր շինությունը , 22 հարկ ունեցող «Աֆրիկա » հյուրանոցի շենքն է մայրաքաղաքում : Սակայն, ըստ որոշ աղբյուրների, ներդրողները ԱՄՆ ից մտադիր են այստեղ երկնաքերներ կառուցել :
🔶️Թունիսը զբաղվում է խուրմայի արտահանմամբ և առաջատարներից մեկն է այդ ոլորտում։ Երկրում շատ են արմավենիներն ու զեյթունի դաշտերը:
🔶️Տեղացիներն այս երկու ծառերն ազգային արժեք են համարում խնամում ամենայն , պատասխանատվությամբ։ Արմավենու պտղից մինչև տերևներ օգտագործում են, իսկ ձիթենու յուղի համը բոլորովին այլ է այստեղ։
🔶️Թունիսի անվան բացատրություններից մեկն այն է, որ երկիրը կոչվում է փյունիկցիների լուսնի աստվածուհու՝ Թանիթի պատվին։
🔶️Մյուս տարբերակով հին բերբերերեն այն նշանակում է « գիշերային ճամբար» ։ Թունիսցիների մասին առաջին հիշատակումները 4500 տարի առաջվա են և դեռ այդ ժամանկներից են արմավն ու ձիթենին , նրանց մենաշնորհը եղել։
🔶️Թունիսում առաջնայինը պարտադիր կրթությունն է այստեղ այն անվճար է, իսկ ամենաբարձր միջին աշխատավարձը՝ (700-1000դոլար ) ստանում են ուսուցիչներն ու բժիշկները։ Հաշվի առնելով, որ Թունիսը բավականին էժան երկիր է, միջին աշխատավարձի համար դա փոքր թիվ չէ ։ Բացի այդ էթնիկ թունիսերենը բոլորն ազատ տիրապետում են արաբերենին, ֆրանսերենին գիտեն գերմաներեն, իտալերեն, անգլերեն ոմանք՝ նաև ռուսերեն։
🔶️ Չնայած երկրի մեծամասնությունն իսլամ է դավանում , բազմակնությունն արգելված է. կանանց ու տղամարդկանց իրավունքները՝ հավասար, հագուստը՝ ազատ, իսկ քրիստոնյա - մուսուլման ամուսնությունները՝ տարածված երևույթ։
🔶️ Կանանց հանդեպ վերպահում կա․ այրին ամուսնու մահից հետո շարունակում է ստանալ նրա կենսաթոշակը, քանի որ համարվում է , որ տարեց կնոջը դժվար է հոգալ ապրուստը, և պետությունը նաև այդ կերպ է աջակցում նրան։
Կարևոր տեղեկություն զբոսաշրջիկների համար
🔶️Թունիսյան « Նուվելէյր» ավիաընկերությունն ամեն շաբաթ՝ սկսած մայիսի 29ից ուղիղ չարտերային թռիչքներ է իրականացնում դեպի Թունիս։ Թռիչքը տևում է 4 ժամ :
🔶️ Թույլատրելի ուղեբեռը պետք է կշռի մինչև 15կգ, ձեռքի ուղեբեռը՝ 5 կգ
🔶️ Դյուրացվել է մուտքի արտոնագիր ստանալը։ Անցյալում ՀՀ քաղաքացիները ստիպված էին տարանցիկ թռիչքով տեղ հասնել՝ վիզան ստանալով երրորդ երկրում՝ Մոսկվայում գտնվող Թունիսի դեսպանությունում՝ 150 ոլարով։ Հիմա մեր քաղաքացիները մուտք են գործում Թունիս առանց մուտքի արտոնագրի վճարի :
🔶️Թունիսի երկրորդ հարմարությունը հյուրանոցների all inclusive սննդակարգն է. այսինքն՝ սնվելու համար հավելյալ գումար ծախսելու կարիք չկա։
🔶️ Անպայման վերցնել գլխարկ, արևային ակնոց, արևապաշտպան քսուք, ատամի խոզանակ և մածուկ (թունիսյան հյուրանոցներում որպես կանոն բացակայում են)։
🔶️Սրբիչներ թե՛ լոգարանի, թե՛ ծովի համար հյուրանոցներում առկա են ուստի կարող եք ավելորդ չծանրաբեռնել ճամպրուկը։ Կարող եք վերցնել մոծակներից պաշտպանվելու միջոցներ, հակաալերգիկ դեղորայք։
🔶️Միջերկրականի ափերն ավազային են, և հաճելի է լողալ։ Հյուրանոցներում լողափերն ու լողավազանները բաց են միշտ , սպասարկում են ջերմ ու պատրաստում ուտելիքի այնքան տեսականի, որ ամենաքմահաճն էլ կգտնի իրեն հարմար ուտեստ։
🔶️ Մեծ քաղաքներում` օրինակ՝ Սուսում, ժամանակակից փաբեր կան , ուր կարելի է անցկացնել հաճելի ժամանակ։
🔶️Անպայման ձեռք բերեք ճամփորդական ապահովագրություն․ երկիր մուտք գործելու համար պարտադիր չէ, սակայն, լրացուցիչ ապահովություն է՝ մի քանի հազար դրամով։
🔶️ Եվրո վերցնել, թե դոլար՝ տարբերություն չկա, կարող եք հենց օդանավակայանում փոխանակել թունիսյան դինարի հետ։ Փոխանակում կարող եք անել նաև ձեր հյուրանոցում։ Փոխարժեքը տարբերվելու է մի քանի միլիմով , այսինքն՝ մի քանի լումայով :
🔶️Գումար փոխանակելիս անպայման պահեք ձեզ տրված կտրոնը , որպեսզի հետագայում կարողանաք հետ փոխանակել չծախսված գումարները։
🔶️1 դոլարը մոտ 3դինար է. դոլարով կամ եվրոյով երկրում առևտուր անել խորհուրդ չենք տա․ վաճառողները գումարը կլորացնում են, ու ոչ հօգուտ ձեզ։
🔶️ Նկատի ունեցեք Թունիսը բավականին մատչելի երկիր է . շուկաներից գնումներ կատարելիս էլ գործում է ոսկե կանոնը՝ սակարկել։ Ուստի, որքան մատչելի գնումներ կկատարեք կախված է , բանակցելու ձեր հմտություններից։ Օրինակ` սառնարանի մագնիսներ կարող եք գնել միջինը 2֊5 դինարով՝ կախված որակից և նյութից։ Մեկ կիլոգրամ թունիսյան արմավ՝ միջինը 12֊15 դինարով։
📌Ի՞նչ բերել Թունիսից .
🔶️Առաջին հերթին ձիթայուղ, որը Թունիսում տեղական արտադրության է, և իսկապես շատ լավ որակի
🔶️Արմավ՝ խուրմա, դրա կորիզից պատրաստված սուրճ և բնական շաքար
🔶️Տարատեսակ հուշանվերներ՝ ուղտեր, ձիթենու փայտից պատրաստված իրեր, կերամիկայի սպասք, ուղտի կաշվից պայուսակ, գոտի, դրամապանակ և այլն։