Օմանը (պաշտոնական անվանումը՝ Օմանի Սուլթանություն) Հարավ-արևմտյան Ասիայում գտնվող փոքր արաբական պետություն է։ Սահմանակցում է Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին և Եմենին։ Պետության տարածքի մակերեսը 330 հազ. քառ. կմ է։ 1700 կմ ձգվող առափնյա գիծը ողողվում է Հնդկական օվկիանոսի և Օմանի ծոցի ջրերով։ Օմանը Արաբական թերակղզու երկրորդ խոշորագույն պետությունն է: Բնակչությունը 2 500 մլն է:
Օմանի մայրաքաղաքը Մուսկատն է, որը նաև Օմանի խոշարագույն քաղաքն է։
Օմանը միապետություն է. պետության գլուխը սուլթանն է, իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար։
Պաշտոնական լեզուն արաբերենն է։ Կիրառություն ունի նաև անգլերենը։
Բնակչության 95%-ը մուսուլմաններ են։
Ժամային գոտին UTC+4 է:
Կլիման արևադարձային է (շոգ ամառ, մեղմ ձմեռ):
Օմանը զբոսաշրջության տեսանկյունից գրավիչ երկիր է, ինչը պայմանավորված է մաքուր ծովի, լեռների և ջրվեժների, անապատների և օազիսների առկայությամբ:
Այստեղ խնամքով են վերաբերվում պատմամշակութային ժառանգությանը, հետևում են սովորույթներին ու ավանդույթներին՝ համատեղելով դրանք նորարարությունների հետ։ Հարմարավետ քաղաքային միջավայր, զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքը և կուսական բնությունը՝ այս ամենը բնորոշ է Օմանին:
Դայվինգի և ծովային ձկնորսության տեսանկյունից Օմանը Եգիպտոսից հետո գրավչության առումով աշխարհում երկրորդ երկիրն է:
Իր հարևան ԱՄԷ-ի համեմատ Օմանը շատ ավելի սակավամարդ է, այստեղ չես հանդիպի զբոսաշրջիկների բազմությանը, արաբական երանգը լավ է պահպանվել: Օմանում գիշերային զվարճությունները և պարային ակումբները գրեթե բացակայում են:
Օմանում հանգստի համար ամենահարմար ժամանակն է սեպտեմբերի սկզբից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածը: Մայիսին և ամռանը Օմանում շատ շոգ է. ցերեկը ջերմաստիճանը հասնում է +40-50°C՝ գիշերային ժամերին նվազելով մինչև +30°C։ Ընդ որում՝ շոգն ուղեկցվում է բարձր խոնավությամբ: Չնայած բարձր խոնավությանը՝ Օմանում տեղումները հազվադեպ երևույթ են:
Օման ուղևորվելիս՝ ցանկալի է ունենալ թեթև, բարակ կտորից պատրաստված փակ ամառային զգեստ, լայնեզր գլխարկ, արևային ակնոցներ և հարմար կոշիկներ։ Վերնազգեստը անհրաժեշտ կլինի միայն լեռներում և ուշ երեկոյան: Նույնիսկ հունվարին, որն այստեղ ամենացուրտ ամիսն է, օդի ջերմաստիճանը սովորաբար +17°C-ից ոչ ցածր է:
Դրամական միավորը Օմանի ռիալն է (OMR), որը հավասար է 1000 բեյզի։ Որոշ տեղերում կարելի է վճարում կատարել այլ արժույթներով, ընդ որում՝ նախապատվություն է տրվում ԱՄՆ դոլարին և ԱՄԷ <span style="font-s