Պառավաձոր ջրվեժը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, Բերդաքար գետի ձախակողմյան վտակի վրա, Վարդանիձոր գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում (ներառվել է ցանկում 2008 թվականից):