Պարզ լիճը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջանից  9 կմ հյուսիս-արևելք, «Դիլիջան» ազգային պարկում՝ ծովի մակարդակից 1350 մ բարձության վրա։ Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Լիճն ունի 300 մ երկարություն և 100 մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը՝ 10 մ։ Մակերեսը կազմում է 0.027 կմ², ծավալը՝ 83.8 հազար մ3։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Լճի տարածքը շրջապատված է անտառներով, ունի ռեկրեացիոն նշանակություն: