Քոլագրի ջրամբարը (Ծիլի-ծովը) գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Արծվաբերդ-Քոլագիր ճանապարհի ձախակողմյան հատվածում, Խնձորուտ գետի վրա։ Ծիլի-ծովի ջրերն օգտագործվում են Արծվաբերդի, Այգեձորի, Նորաշենի, Վերին Կարմիրաղբյուրի, Չորաթանի հողատարածքները ոռոգելու նպատակով։ Ջրի ընդհանուր ծավալը 4 մլն խմ է, օգտակարը՝ 3,6 մլն խմ: Ջրամբարն ունի 700 հա հողատարածություն ոռոգելու կարողություն: