Ռապի լիճը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռնազանգվածի հյուսիսային մասում, Դաշտակիջուր գետի ձախ ափին, Գեղաձոր գյուղից 9 կմ հեռավորության վրա՝ ծովի մակերևույթից 3000 մ. բարձրության վրա։ Լճի մակերեսը 1,2 հա է։ Այն Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկն է։  Տարվա մեծ մասը լճափնյա տարածքը պատված է ձնով:

Գեղաձորից Ռապի լիճ կարելի է հասնել  ոտքով, բեռնատարով կամ ամենագնացով։ Ռապի լիճ տանող ճանապարհն անցնում է ալպիական գոտիներով և Արագածի Հյուսիսային պատի տեսարանով։ 

 

Ռապի լճից քայլարշավով կարելի է հասնել Աստղկան լիճ: