Սագերի լիճը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, Գեղարդ գյուղից մոտ 4 կմ հյուսիս՝ ծովի մակերևույթից  2230 մ բարձրության վրա։ Ջրափնյա գծի երկարությունը 1 կմ է, մակերեսը՝ 0,8 կմ²։ Գրանցված է ՀՀ Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում, ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն: