Սառցե ջրվեժը գտնվում է Ազատի կիճում։ Հայաստանի ջրվեժները ոչ միայն սահանքային ու գահավիժող են, այլ նաև անշարժ։ Դրանք միայն ձմռանը գոյացող սառցե ջրվեժներն են, որոնք գոյանում են լեռների ծերպերից հոսող բարակ ջրի հոսքերից։ Ազատի ջրվեժը ամռանը չի նկատվում, նույնիսկ չի երևում, որ ժայռի մեջից ջուր է հոսում, իսկ ձմռան ցուրտ ամիսներին այդ ջուրը սառում է և ստեղծում գեղեցիկ տեսարան։