Սառնաղբյուրի ջրամբարը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Սառնաղբյուր գյուղից 2 կմ արևմուտք, Ճլկան գետի վրա՝ ծովի մակարդակից 1854 մ բարձրության վրա: Ջրամբարի ջրատարողությունը՝ 4,85 մլն մ³, որից օգտակար ծավալը կազմում է 4, 55 մլն մ³, մակերեսը` 0,56 կմ ², խորությունը՝ 25 մ:
Ջրամբարի երկարությունը 3,5 կմ է, լայնությունը՝ մինչև 160 մ։ Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, երկարությունը՝ 190 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։ Ջուրը բաց է թողնվում աշտարակային ջրթող կառույցով։ Պատվարի ձախ թևում կառուցվել է ցեմենտային հակազտիչ վարագույր։ Շահագործման է հանձնվել 1972 թ.-ին։ Ջրամբարը ոռոգում է Շիրակի մարզի ավելի քան 2000 հա հողատարածք։ Սնումը խառն է, իսկ ձմռանը սառցակալում Է։