Սառնաղբյուր գյուղի կենտրոնում գտնվող երկու եկեղեցիներից մեկը կոչվում է Սուրբ Հակոբ: Սա գյուղի ամենահին եկեղեցին է՝ բազմիցս վերանորոգված ու փոփոխված: Նրանից պահպանվել են հյուսիսային պատի առանձին մասեր, ուղղանկյուն հիմքով մի որմնասյուն և հյուսիսային կողմի մուտքը: Ուսումնասիրություններից պարզվում է, որ եկեղեցին բազիլիկ տիպի կառուցվածք է եղել` բնորոշ V-VI դդ.: Պահպանված որմնասյան խարսխի գծավոր զարդարան-դակները նույնպես բնորոշ են V-VI դարերին: XVII-XIX դարերում այն ենթարկվել է  վերակառուցումների, որոնց  հետևանքով փոքրացել է, դարձել փայտածածկ: 

 

Սառնաղբյուր գյուղում հետաքրքրական է նաև Գրիգոր Լոաավորչի ուխտատեղին: Դա բնական մի մեծ քարայր է, որից  բխում է հորդառատ, սառնորակ աղբյուր, հետագայում ջրի հոսքը արագացնելու նպատակով այն ընդարձակել են, իսկ ժայռերի վրա քանդակել են խաչքանդակներ և դարձրել ուխտատեղի: Հավանական է, որ հեթանոսական շրջանում այն եղել է ջրի պաշտամունքի վայր, ապա, որպես սրբատեղի, իր գոյությունը շարունակել նաև քրիստոնեական շրջանում: