Սևաբերդի ջրամբարը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, Սևաբերդ գյուղից 5 կմ հարավ, Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջին՝ 2010 մ բարձրության վրա։ Ջրամբարը շահագործման է հանձնվել 1983 թ.-ին։ Մակերեսը կազմում է 0,45 կմ, խորությունը՝ 37 մ, ընդհանուր ծավալը` 6 մլն խմ, օգտակարը` 3,4 մլն խմ։ Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, երկարությունը՝ 297 մ, բարձրությունը՝ 40 մ։ Ջուրը բաց է թողնվում մինչև Զառ գետի հունը: Ձմռանը ջրամբարը սառցակալում է։ Ջրամբարի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով, այն հնարավորություն ունի ոռոգելու 1200 հա տարածություն։