Շաղոտ ջրվեժը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Սառցապատ լեռան լանջին: Սառցապատի բարձրությունը կազմում է 2532 մ, այն գտնվում է Արոսագետ և Սառնաղբյուր գետերի միջև, Հաղարծին գյուղից 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Շաղոտ ջրվեժը ստացել է նաև Արծվի թևեր անվանումը, քանի որ կողքի ժայռերը նման են արծվի թևերի։ Ջրվեժի բարձրությունը 10 մետր է:
Դեպի ջրվեժ տանող ճանապարհը դժվարանցանելի է և քարքարոտ: Ճանապարհի առաջին հատվածն անցնում ենք ամենագնացով, երկրորդը՝ ոտքով: Հաղարծին գյուղից ամենագնացով հասնում ենք 1700 մ բարձրություն, ապա դեպի ջրվեժ տանող ճանապարհի մնացած հատվածն անցնում ենք ոտքով: Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 8 կմ է։
Լուսանկարը՝ Հասմիկ Սահակյանի