Շառաչ ջրվեժը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում, Միափորի լեռնաշղթայի լեռներից մեկի լանջին, Այգեձոր գյուղից հարավ-արևմուտք՝ Խնձորուտ գետի վրա:  Այս վայրը տեղացիներն անվանում են Բայղուշի ձոր։ Գետը սկիզբ է առնում Միափոր լեռնաշղթայի հյուսիսային և արևելյան լանջերից: Ջրվեժը 15 մետր բարձրությունից թափվում է Աղնջա գետ։ 

 

Դեպի ջրվեժ կարելի է հասնել ոտքով, մեքենաների համար այն անհասանելի է: Քայլարշավը բարդ է և նախատեսված է նրանց համար, որ սիրում է և պատրաստ է  հաղթահարել դժվարությունները: Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 5 կմ է: Դեպի ջրվեժ տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ վայրերով և փարթամ բուսականությամբ հարուստ անտառներով: