Շինուհայրի ջրվեժը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Որոտանգետի ձախ կողմում՝ Հին Շինուհայրից 0.5 կմ հյուսիս-արևմուտք (Որոտանի կիրճում, Շինուհայր գյուղի մոտ, Հին Խոտ գյուղից Հին Շինուհայր տանող արշավային երթուղու վրա): Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականին: