Սպանդարյանի ջրամբարը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի հյուսիս-արևմուտքում, Գորայք համայնքի հարավ-արևելյան մասում՝ Որոտան գետի վրա։ Սպանդարյանի ջրամբարը կառուցվել է 1939թ.-ին: Այն Արփա գետին միացված է 21,6 կմ երկարությամբ թունելով (Որոտան-Արփա-Սևան ջրատար)։ Ջրամբարը կառուցվել է Որոտանի հիդրոհամալիրի շահագործման համար և մտնում է Որոտանի կասկադի մեջ (առաջինն է. Սպանդարյան, Շամբ, Տաթև)։
Սպանդարյանի ջրամբարը Հայաստանի ամենամեծ ջրամբարներից մեկն է, ընդհանուր ծավալը 257 մլն խմ է, օգտակարը՝ 218 մլն խմ: Սպանդարյանի ջրամբարը հնարավորություն ունի ոռոգելու շջակա վեց համայնքները:
Լուսանկարը՝ Արմին Կարապետյանի